«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Ապաքաղաքական այդ մարմնի անդամ դառնալուց հետո Ավետիսյանը պետք է ոչ միայն հրաժարվի պատգամավորական մանդատից, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը:
Ներկայումս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության կազմում է, սակայն, ըստ ամենայնի, չի ընդգրկվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցանկում, գրել է թերթը:





































