ՔՊ ընտրացուցակի եռօրյա ընտրություններից հետո դուրս մնացած որոշ պատգամավորներ խուճապային տրամադրություններ ունեն, քանի որ մտահոգ են ավելի վաղ ձևակերպված վարկերը փակելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ պատգամավորների մեծ մասը հիփոթեքային վարկով տներ են գնել և հիմա մտավախություն ունեն, որ որևէ պետական աշխատանք չեն ունենա և կհայտնվեն այնտեղ, որտեղ մինչև 2018 թվականն էին։
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նշանակված են հունիսի 7-ին:




































