Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցում իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնել Արցախի զարգացման հարցում գործադրած ջանքերի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Համոզված եմ՝ արդյունավետ փոխգործակցության երկար ճանապարհ ենք անցնելու միասին»,- գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 21-ին, տեղի ունեցավ ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ Արայիկ Հարությունյանին շնորհավորել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






