Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

Բնակչության կեսից ավելին աշխատաշուկայի մաս չէ. «Մեր ձևով» շարժման համակարգող

Բնակչության կեսից ավելին աշխատաշուկայի մաս չէ. «Մեր ձևով» շարժման համակարգող

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է մանրամասն հաշվարկներ ու ծրագրեր՝ կապված երկրի տնտեսական զարգացման ու սոցիալական բևեռվածության հետ:

Ըստ Կարապետյանի՝ երկրի արդյունավետ զարգացման և սոցիալական ծախսերի ապահովման համար անհրաժեշտ է 800 հազար գրանցված աշխատողների թիվն ավելացնել ևս 300 հազարով՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:

«Դա պիտի լինի մեր երկրի առաջին նպատակը, որպեսզի 1,1 մլն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տալ և ապահովել աշակերտների լավ ուսումը»,- նշել է նա:

Կարապետյանը մատնանշել է հետևյալ պատկերը. 3 մլն բնակչությամբ Հայաստանում գրանցված է 800 հազար աշխատող (հաշվի առնելով, որ մեկ անձը կարող է մի քանի աշխատավայրում գրանցված լինել), կա 200-300 հազար պետական աշխատակից, 500 հազար թոշակառու, 300-500 հազար աշակերտ ու ուսանող:

Ըստ նրա՝ երկրում կա մոտ 1,8 մլն մարդ, ովքեր կա՛մ աշխատում են, կա՛մ չեն կարող աշխատել (թոշակառուներ, ուսանողներ), և մոտ 1,2 մլն մարդ, ովքեր պատրաստ են աշխատաշուկային, սակայն չունեն կայուն աշխատանք:

«Այս խումբն ընդգրկում է տնային տնտեսուհիներին ու գյուղաբնակներին, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց գյուղնախարարության թուլության պատճառով չունեն կայուն եկամուտ։ Մեր երկիրը՝ մեր գյուղերը, մեր քաղաքները, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի»,- նշել է Կարապետյանը։

Շարժման համակարգողն ընդգծել է, որ լուծումը պետության ակտիվ մասնակցությունն է տնտեսական նախագծերին, որպեսզի արագ ձևավորվեն ինչպես արդյունաբերական, այնպես էլ ծառայությունների ոլորտի ձեռնարկություններ, որոնք կխթանեն տնտեսության աճը։

«300 000 աշխատատեղից արդյունաբերության մեջ 80 000 աշխատատեղ ենք նախատեսել, որից 25 000-ը վերամշակող արդյունաբերության մեջ է՝ մետալուրգիա, նավթավերամշակում, տարբեր էլեկտրատեխնիկական արտադրություններ»,- մանրամասնել է նա:

Կարապետյանը հավելել է, որ մեծ պոտենցիալ տեսնում է երկրի համայնքների զարգացման մեջ, ինչը պահանջում է պետական նախաձեռնության և ներդրումների ակտիվացում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+