Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:29

Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ-ին կոչ է արել հասնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ-ին կոչ է արել հասնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու այցից առաջ կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար, հայտնում է Catholic Vote-ը:

Դավիթ Վարդանյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը, որը նախկինում հանդես է եկել տարբեր երկրներում քրիստոնյաների հետապնդումների դեմ, կարող է նպաստել հայ գերիների ազատ արձակմանը՝ տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփումների միջոցով:

«Սա եզակի հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը խոսքը քամուն չեն տալիս»,- ընդգծել է նա:

Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։

Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով Վենսին դիմել էին Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպություններ, 10-ից ավելի հայկական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+