• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 01:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայկական բարեգործական կազմակերպությունները դիմել են Վենսին՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանն աջակցելու համար

Հասարակություն,
06 Փետրվար 2026 19:26
ShareShareShare
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
telegram

Տասից ավելի հայկական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Հայաստան այցի նախաշեմին կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում պահվող հայերի ճակատագրին։

Դիմումում ընդգծվում է, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երկու տարի անց, չնայած քաղաքացիական բնակչության անվտանգ և անարգել դուրսբերման վերաբերյալ հրապարակային երաշխիքներին, Բաքվում դեռևս ազատազրկման վայրերում է գտնվում հայկական ծագում ունեցող 19 անձ։ Նամակի հեղինակների կարծիքով՝ նրանց երկարատև կալանքը շարունակում է մարդասիրական լուրջ մարտահրավեր և զգայուն հարց մնալ հայ հասարակության համար թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում՝ ներառյալ Միացյալ Նահանգները։

Հասարակական կազմակերպություններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց ընտանիքների և միջազգային մարդասիրական կառույցների հասանելիությունը կալանավորված անձանց առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ անկախ տեղեկատվությանը խիստ սահմանափակ է։ Երկարատև մեկուսացումն ու հարազատների հետ կանոնավոր շփման բացակայությունը, ինչպես նշվում է նամակում, օբյեկտիվորեն մեծացնում են մարդասիրական ռիսկերը, առավել մեծ միջազգային ուշադրություն են պահանջում։

Դիմումի հեղինակները շեշտում են, որ միջազգային պրակտիկայում նման իրավիճակները նախևառաջ դիտարկվում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների շրջանակում՝ անկախ քաղաքական կամ հետկոնֆլիկտային համատեքստից։ Առանձին ուշադրություն է դարձվում այն փաստին, որ բավարար թափանցիկության և արդար դատաքննության միջազգային ճանաչում ունեցող երաշխիքների բացակայությունը մեծացնում է պահվող անձանց ճակատագրի շուրջ մտահոգությունը։

«Կայուն խաղաղությունն անհնար է առանց հետևողական մարդասիրական քայլերի։ Պահվող անձանց խնդրի առկայությունը հակամարտության չավարտվածության զգացում է ստեղծում և խաթարում հասարակական վստահությունն իրական և երկարաժամկետ խաղաղ կարգավորման հնարավորության նկատմամբ»,- ասվում է նամակում։

Հասարակական կազմակերպությունները հիշեցրել են ԱՄՆ-ի՝ մարդասիրական հարցերում բազմիցս հաստատված սկզբունքային և վճռական դերակատարմամբ հանդես գալու կարողության մասին՝ ներառյալ զինված և հետկոնֆլիկտային ճգնաժամերի պայմաններում պահվող անձանց ազատմանն աջակցելը։

Նշվում է, որ նման քայլը կընդունվի ոչ թե որպես քաղաքական ժեստ, այլ որպես երկարաժամկետ կայունությանն ուղղված ներդրում և պատրաստակամության ազդակ՝ առաջ շարժվելու առանց չլուծված մարդասիրական խնդիրների։

«Հասարակական կազմակերպությունների համար մարդասիրական հարցերն սկսվում են ոչ թե քաղաքականությունից, այլ մարդկային կյանքից և արժանապատվությունից։ Համոզված ենք, որ հենց մարդասիրական քայլերն են ստեղծում իրական խաղաղության և վստահության հիմքը»,- նշվում է դիմումում։

Նամակն ստորագրվել է Հայաստանի մի շարք առաջատար հասարակական և մարդասիրական հիմնադրամների կազմակերպությունների կողմից և ուղարկվել ԱՄՆ փոխնախագահի վարչակազմին՝ որպես բաց մարդասիրական դիմում։

Այն ստորագրել են Հայ սոցիալական աշխատողների ասոցիացիան, Բելգիայի հայ բժիշկների ասոցիացիան, «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը, «Ազնավուր» հիմնադրամը, Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը (DAR), Հայ պատանդների ազատության համար նախաձեռնությունը (Free Armenian Hostages), «Շտապենք բարիքի համար» հիմնադրամը, «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը, «Վիվա» բարեգործական հիմնադրամը, «Կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, «301. Իմաստության երկիր» հիմնադրամը, «4090» բարեգործական հիմնադրամը։

Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով Վենսին դիմել էին նաև Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպություններ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։

Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։

telegram
Tags: ԱՄՆԱրցախգերիներՀայաստանՋեյ Դի Վենս

Հարակից հրապարակումներ

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունը սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Christian...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:10-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի...

ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53

Հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
Արտաքին քաղաքական

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը «Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Read moreDetails
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07
Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և փորձել որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ