Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:42

Չեմ ուզում, որ ՌԴ-ում ընկալում լինի, թե ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ․ Սիմոնյան

Չեմ ուզում, որ ՌԴ-ում ընկալում լինի, թե ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ․ Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մտադիր չէ քայլեր ձեռնարկել նրա դեմ։

«Մտածել, թե մեզ հետ կարող է գործել «կամ մեզ հետ ես, կամ՝ մեր դեմ» մոտեցումը, մեզ համար ընդունելի չէ և չի լինելու»,- ընդգծել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է Ադրբեջանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը, և խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշմանը՝ Սիմոնյանը նշել է, որ հայկական կողմի մոտ կան հարցեր, որոնք մինչ այժմ անպատասխան են մնացել:

«Մեր դիրքորոշումը ձեզ հայտնի է։ Մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են, և մեր գործընկերները լավատեղյակ են դրանց»,- ասել է նա։

ԱԺ նախագահը հայտնել է, որ Երևանում մտահոգություն է առաջացնում Մոսկվայից հնչող հրապարակային հռետորաբանությունը։

Նրա խոսքով՝ դա անհանգստացնում է ոչ միայն իշխանություններին, այլև հայկական հասարակությանը։ Սիմոնյանը նշել է, որ նման հայտարարությունները ցավոտ են ընկալվում, քանի որ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցը, իսկ հանրային կարծիքը երկրում զգայուն է նման ձևակերպումների նկատմամբ։ Միաժամանակ, ԱԺ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը։

Սիմոնյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Նրա խոսքով՝ Երևանն ընտրություն չի կատարում Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, այլ փորձում է գտնել լուծումներ, որոնք կարող են շահավետ լինել բոլոր կողմերի համար։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը 2025-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո՝ երկրի կայունության ամրապնդման և խաղաղությանն ուղղված նախագծերի աջակցման համար։ Կալասը նաև նշել էր, որ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանը «բախվում է Ռուսաստանի հետ կապված ապատեղեկատվական արշավների», որոնք, նրա խոսքով, նման են Մոլդովայում նախկինում արձանագրված դեպքերին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնի միության փոփոխությունները, որը տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի:

Կարդացեք նաև՝ 

Ընտրություններին միջամտելու և ԵՄ-ից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են․ Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+