Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում իր ստանձնած հանձնառությանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։
«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ», — ասաց դեսպանը։
Թրեյսին կարևորեց գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումների շարունական լինելը, դրանցում կողմերի ներգրավումն օնլայն ձևաչափով՝ հավելելով, որ որպես համանախագահ՝ ԱՄՆ-ի խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի։
Անդրադառնալով Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին՝ դեսպանն ընդգծեց, որ ԱՄՆ-ը հպարտ է ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու համար։
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների վրա, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», — ասաց դեսպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






