ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հացաքննվել է բջջային հեռախոսների ու ոսկե ձուլակտորների մաքսանենգության վարույթների շրջանակում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս տարվա հունվարի 15-ին ՊԵԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ գործ են հարուցել մաքսանենգության գործով ձերբակալված 5 ծառայողի շուրջ, իսկ կոմիտեում սկսվել էր ծառայողական քննություն։ Դրան նախորդել էր Մոսկվա-Երևան ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների անհատականացնող թվերը չնկարելու վերաբերյալ դեպքը։
Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան թերթին, ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։





































