ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ եռօրյա գործուղման մեկնելուց առաջ հորդորել է հրաժարվել «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից՝ պատճառաբանելով, որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, գրել է «Հրապարակ» օրաթեթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա շեշտել է՝ չի կարող կրկնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, նշել է թեթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային «պատերազմի անվան տակ Արևմուտքից փող պոկելու» և ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու վերաբերյալ։ Լավրովը նաև ասել էր, որ Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում վերակողմնորոշում դեպի հակառուսական դաշինքների չափանիշները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







