Հանրային հեռուստաընկերության եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իշխանությունների մեղադրանքներին, ըստ որոնց իր հայրը՝ Կարեն Կարապետյանը, հանդիսացել է նախկին իշխանությունների քաղաքական մերձավորը։
«Հայրս 2007 թվականից անկախ պատգամավոր էր՝ 13 տարի, 2007թ․-ից հետո, աշխատանքի է անցել պետական համակարգում, 2,5-3 տարի աշխատելուց հետո հրաժարական է տվել իր կամքով, բայց եթե մենք այսօր նայենք մեր պաշտոնյաներին, կա՞ պաշտոնյա, որ իր կամքով քաղաքական անհամաձայնության դեպքում կարող է հրաժարական տալ և գնալ։ Ես, վերջերս, չեմ տեսնում»,- ընդգծել է Կարապետյանը։
Անդրադառնալով հրաժարականի պատճառներին՝ Կարապետյանը նշել է, որ դա երկրի զարգացման տեսլականների հետ էր կապված։
«Նա դեռ 2017 թվականին էր հայտարարել, որ երկրում կա համատարած թալան, և հանդես էր եկել հայտարարությամբ, որ երկրին փոփոխություններ են պետք»,- հավելել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան ներկայացվել էին հունվարի 20-ին, դրանց թվում են 300 հազար նոր աշխատատեղը ու արդյունաբերացումը:
Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի թեկնածուին:





































