ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած սրտիկի ժեստը դարձնել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նեղ շրջապատում նա ակնարկել է, որ ձեռքերով սրտիկը պետք է որևէ կերպ օգտագործել, իսկ թիմակիցները չեն բացառում, որ այն կդարձնեն նախընտրական լոգոյի մաս։
Իշխանականների շրջանում սրտիկի ժեստը լայն տարածում է գտել, իսկ հակաիշխանականները խուսափում են կրկնել այն, քանի որ դարձել է իշխանական լինելու խարան, նշել է լրատվականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






