Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:00

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Ադրբեջանի «պատանդների դիվանագիտությունը»

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Ադրբեջանի «պատանդների դիվանագիտությունը»

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ գերիների կալանավորումը՝ որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործել։

Նա կոչ է արել Վաշինգտոնին ակտիվացնել ջանքերը՝ Բաքվում անօրինական կալանքի տակ գտնվող առնվազն 19 հայի անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար։

Կազմակերպությունն ընդգծել է, որ վերջերս տեղի ունեցած գերիների փոխանակումը հաստատում է «պատանդների դիվանագիտության» պրակտիկան, և որ կալանավորվածները ենթարկվում են դաժան վերաբերմունքի և կեղծ դատավարությունների։ Հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին ակտիվացնել ջանքերն այդ երևույթին վերջ դնելու համար։

«Ադրբեջանին չպետք է քողարկում կամ անպատժելիություն տրվի հայ գերիների շարունակական կալանավորման և նրանց նկատմամբ բռնության համար։ Գերիների փոխանակումը ցույց է տալիս Բաքվի կողմից «պատանդների դիվանագիտության» կիրառումը՝ քաղաքական զիջումներ կորզելու համար»,- ասված է ANCA-ի հայտարարության մեջ։

Կազմակերպությունն ընդգծել է, որ 19 հայ շարունակում է ենթարկվել խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, զրկվել հիմնական իրավունքներից և ենթարկվել կեղծ դատավարությունների՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված մեղադրանքներով։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել հասնել բոլոր հայ գերիների ազատ արձակմանը, իսկ Կոնգրեսին՝ ընդունել «Հայաստանի անվտանգության գործընկերության մասին» օրենքը (H.R. 6840) և «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին» օրենքը (H.R. 5369):

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Ադրբեջանն ավելի վաղ բացառել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստանին փոխանցելու հնարավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+