Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:58

Արցախցիներն իրենց հոգևոր թեմի առաջնորդին փոխելու ուղղությամբ գործուն քայլեր չեն տեսնում․ ԶԼՄ

Արցախցիներն իրենց հոգևոր թեմի առաջնորդին փոխելու ուղղությամբ գործուն քայլեր չեն տեսնում․ ԶԼՄ

Արցախցիներն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեկ ամիս առաջ ուղղված նամակի արձագանքը չեն ստացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություն դեկտեմբերի 15-ին նամակ էր ուղարկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխարինելու հարցով։

Ըստ թերթի՝ արցախցիները, գիտակցելով, որ իրենց թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, առաջարկել են տեղապահ նշանակել ծնունդով ոչ արցախցու։ Նրանք նշել են, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թեկնածությանը, պարզաբանել է լրատվականը։

Թերթի տեղեկությամբ՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հանդիպում է խնդրել Գարեգին Բ-ի հետ։

Արցախի պահպանության կոմիտեն Ամենայն Հայոց կաթողիկոսից պահանջել էր անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին։

Վրթանես եպիսկոպոսն այն հոգևորականների թվում էր, որոնք նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էր արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Արցախցիները քննադատել էին թեմի առաջնորդի քայլերը։

Կարդացեք նաև՝ 

Վրթանես եպիսկոպոսը բարոյական հիմք չունի առաջնորդելու Արցախի թեմը․ ԼՂ քաղաքական-հասարակական ներկայացուցիչներ

Դատապարտում ենք այդ մոտեցումները․ Արցախի թեմական խորհուրդը՝ թեմակալ առաջնորդի քայլերի մասին

ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+