Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:05

«Ճիշտ են անում», «Գեր երեխաներ շատ կան», «Պետք չէ երեխաներին քաղցրից զրկել». հարցում

«Ճիշտ են անում», «Գեր երեխաներ շատ կան», «Պետք չէ երեխաներին քաղցրից զրկել». հարցում

Հայաստանի Հանրապետության մանկապարտեզներում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել սննդի կազմակերպման նոր նորմատիվներ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ երեխաներին արգելվել են պաղպաղակը, շոկոլադը, քաղցրացուցիչ պարունակող մթերքը, թեյը, սառը ըմպելիքները և մի շարք այլ մթերքներ՝ սննդակարգն ավելի հավասարակշռված դարձնելու համար։ Արգելված են նաև էներգետիկ և գազավորված ըմպելիքները՝ ավելացված շաքարով: Թույլատրվում է միայն մրգային հիմքով աղանդեր, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ:

Այս փոփոխությունը միտված է սննդակարգի առավելագույն հավասարակշռմանը. շաքարի, աղի և հագեցած ճարպերի կտրուկ կրճատմանը զուգահեռ՝ առաջնահերթություն է տրվում թարմ մրգերի և բանջարեղենի տեսականու ընդլայնմանը: Որոշումը հիմնավորվում է երեխաների շրջանում ճարպակալման աճով և առողջական ռիսկերով։

Armenia Today-ի նկարահանող խումբը փորձել է պարզել՝ ի՞նչ կարծիքի են ծնողները և քաղաքացիներն այս փոփոխությունների մասին, արդյոք սա կօգնի՞ կարգավորել խնդիրը:

Հարցման մասնակիցների մի մասը նշել է, որ կողմ է նոր որոշմանը, քանի որ երեխաները չարաշահում են ոչ սննդարար մթերքների օգտագործումը։

«Շատ լավ է, շատ ոգևորող, քանի որ և՛ գազավորված ըմպելիքը, և՛ քաղցրավենիքը վնաս են։ Մենք էլ աշխատում ենք զերծ մնալ դրանցից։ Ծնողներն էլ պետք է հետևողական լինեն»,- ասել է ծնողներից մեկը։

Որոշների կարծիքով՝ երեխաներին կտրականապես քաղցրից զրկելն ու արգելելը սխալ է։ «Պետք է տալ, պետք չէ ամբողջությամբ զրկել, մեղք են»,- նշել է այլ քաղաքացի:

Հարցվածներից մի քանիսը շեշտել են, որ իրենց շրջապատում շատ են ճարպակալում ունեցող երեխաները, և նրանց առողջությանն ու սննդակարգին պետք է հետևեն նաև ծնողները։

«Պետք է տանը վերահսկողություն լինի։ Եթե տանը չհետևեն, մանկապարտեզում ինչ էլ անեն, ոչ մի փոփոխություն չի լինի»,- շեշտել է մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+