ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրված արտահերթ նիստում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ներկայացնելիս ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ սահմանվում է բաց տարածքներում դիմակների առկայության պարտադիրություն, իսկ փակ տարածքներում՝ դիմակ կրելու պատասխանատվություն։ Տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտողների համար տնտեսվարողների համար սահմանվում է պատասխանատվություն՝ 100-300 հազար դրամի չափով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ոչ բոլորն են հոմանիշները լավ հասկանում, ուստի «դիմակների առկայության պարտադիրությունը» մարդիկ հասկանալու են, որ բաց տարածքում դիմակներ կրելը պարտադիր է:
Փոխնախարարը պարզաբանեց՝ բաց տարածքում անձանց մոտ պետք է լինեն դիմակներ, որ փակ տարածք մուտք գործելիս անձը կարողանա այն կրել: Հարցին՝ արդյո՞ք վերանայվելու են նախկինում դիմակ չկրելու համար գրված տուգանքները, Դանիելյանը նշեց, որ այժմ անձի մոտ դիմակ չլինելը 10 000-ի չափով է տուգանվում, իսկ նախկինում եղել են այլ կարգավորումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







