Հայ հեղափոխական դաշնակցությունը մինչև հունվարի 15-ն արտահերթ ժողով է հրավիրելու, որի օրակարգում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը հստակեցնելն է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կուսակցությունում երկու կարծիք կա։ Ներկայացուցիչների մի մասի կարծիքով՝ պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ընտրությունների գնալ: Մյուս մասը կարծում է, որ պետք է դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն իրենց առաջնորդությամբ։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Քոչարյանի վարկանիշը մինչ այս պահն ամենաբարձրն է թիմում, սակայն նախընտրական ցուցակը կգլխավորի նրա որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։






































