Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:45

Բռնի տեղահանված փոքր ընտանիքների առանձին խմբին տան վարձավճարի համար 40 հազար դրամ կտրամադրվի

Բռնի տեղահանված փոքր ընտանիքների առանձին խմբին տան վարձավճարի համար 40 հազար դրամ կտրամադրվի

Կառավարությունն Արցախից բռնի տեղահանված փոքր ընտանիքներին բնակարանների վարձավճարի համար 10 տարով 40 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի, կառավարությունը նախագծին հավանություն է տվել դեկտեմբերի 25-ի նիստում։

Խոսքը 1-3 անդամ ունեցող սոցիալապես խոցելի ընտանիքների մասին է, 40 հազար դրամ կտրամադրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որտեղ անդամները հաշմանդամության կարգ ունեն կամ մեծահասակ են, ու չեն կարող օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից։

Նա պարզաբանել է, որ ծրագրից կարող են օգտվել 1-3 անդամ ունեցող այն ընտանիքները, որոնք բաղկացած են միայն տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանցից, ինչպես նաև այն ընտանիքները, որոնց երկու անդամի տարիքների հանրագումարը չի գերազանցում 115-ը, իսկ երեք անդամի դեպքում՝ 175 տարին։

«Այսինքն՝ մի անդամը կարող է լինել 40 տարեկան և ունենա 1-ին կարգի հաշմանդամություն, մյուսը լինի 60 տարեկան։ Նախագծի տրամաբանությամբ՝ այդ մարդիկ չեն կարող աշխատել և հավելյալ միջոցներ ունենալ, ինչն անհրաժեշտ կլիներ վճարել հիփոթեքի համար, որի մի մասը տրամադրում է պետությունը՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում»,- մանրամասնել է Թորոսյանը։

Նախարարը հավելել է, որ մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը երկարաձգել է տեղահանված առանձին խմբերի անձանց և կարիքավոր ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը ևս մեկ տարով՝ վերջնաժամկետը տեղափոխելով 2026 թվականի դեկտեմբերի 15-ը։

Նա հստակեցրել է, որ խոսքն առանձին խմբերի՝ ավելի քան 44 հազար քաղաքացիների կեցության ծախսերը 30 հազար դրամ փոխհատուցելու ծրագրի մասին է, ինչպես նաև 40+10 հազար դրամ աջակցության, որը տրամադրվում է այն ընտանիքներն, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը 55 հազար դրամից ցածր է։ Այդ խմբում էլ, Թորոսյանի խոսքով, կա 6000 քաղաքացի։

Թորոսյանը նաև հայտնել է, որ կառավարությունն ընդունել է ինքնազբաղվածության ծրագիր Արցախից տեղահանված անձանց համար՝ տրամադրելով բիզնես ուսուցում և մինչև 2 մլն դրամի դրամաշնորհ՝ տնտեսական կայունությունը բարձրացնելու և արտագաղթի ռիսկը նվազեցնելու նպատակով։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։ 

Կարդացեք նաև՝ 

Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից

Ծրագրից օգտվող արցախցիների քանակը քիչ է ՀՀ քաղաքացիության ցածր դիմելիության պատճառով․ Խաչատրյան

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+