Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից․ Շարմազանովը՝ Թաթոյանին և նրա թիմակիցներին

Պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից․ Շարմազանովը՝ Թաթոյանին և նրա թիմակիցներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ու նրա որոշ թիմակիցների հայտարարություններին՝ կապված նախկին նախագահների՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ։

Թաթոյանն այժմ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարն է, և հայտարարել էր ընտրություններին որպես վարչապետի թեկնածու առաջադրվելու որոշման մասին։ Նա նոյեմբերին կարծիք էր հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնելու համար ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նրանց ղեկավարած ուժերը չպետք է մասնակցեն առաջիկա ընտրություններին։

Շարմազանովը նախկին նախագահների վերաբերյալ հայտարարություններ անողներին կոչ է արել պայքարել ոչ թե նրանց, այլ Փաշինյանի դեմ։

«Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։ Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են, բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք։ Գնացեք, կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից»,- գրել է ՀՀԿ անդամը։

Նա ընդգծել է, որ Հանրապետականն ինքն է որոշում իր քայլերը։

«Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք, ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»,- հավելել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+