Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Դավիթ Սանասարյանը՝ Սամվել Ադյանի իր դեմ ցուցմունք տալու մասին

Դավիթ Սանասարյանը՝ Սամվել Ադյանի իր դեմ ցուցմունք տալու մասին

Ինֆորմացիա կար, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության Գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք գրի։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Դրա զուգահեռ Սամվել Ադյանը քննիչին գրում է, որ խնդրում է՝ ինձ հրավիրեք առանց պաշտպանի. հարց է առաջանում՝ ինչո՞ւ իր պաշտպանից, որն իր վստահելի անձնավորությունն է, առանց իր պաշտպանի ուզում գնալ քննիչի մոտ։ Պարզ է չէ՞՝ ինչի մասին է։ Քննիչն ասում է՝ գրի գաս իմ մոտ, պայմանավորվենք՝ ինչ ես Սանասարյանի դեմ գրելու։ Սկզբից չի գրում Սանասարյանի վերաբերյալ, խնդրում եմ՝ ինձ ընդունեք… Սա հին մեթոդ է, որն արված է նրա համար, որ ցույց տա՝ մենք ոչ մի ձևով չենք փորձել ճնշենք, որ Սանասարյանի դեմ բան գրի, ու պատահական ասում է՝ Սանասարյանի դեմ բան եմ ուզում գրել։ Նա գրել է, որ Դավիթ Սանասարյաի տեղյակ է՝ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապ ունեմ։ Ես համոզված եմ, որ ստիպել են»,- ասաց Սանասարյանը։

Սանասարյանը նշեց, որ այն պահից երբ քրեական գործ է հարուցվել և տեղի ունեցել առերեսում՝ ինքը շփում չի ունեցել Ադյանի հետ։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի հետ ունեցած նամակագրության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հատվածին, որ Սանասարյանը Թորոսյանին չի հարցրել, թե ինչ ՍՊԸ-ի մասին է խոսք, և հարցին՝ ինչո՞ւ չի հարցրել, Սանասարյանն ասաց. «Քանի որ Արսեն Թորոսյանն այս գործով վկայի կարգավիճակ ունի, երբ նա գա՝ ես անակնկալ հարցեր ունեմ»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաև ՊՎԾ ևս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+