Վեց ամիս շարունակ տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում, նշել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա իշխանություններին խորհուրդ է տվել ատամնաբուժարանից հետո հարցում ուղարկել Կարապետյանի վարսավիրին։
Այսօր ավելի վաղ 24news-ը հայտնել էր, որ ռազմական ոստիկանությունը Կարապետյանի վերաբերյալ հարցում է ուղարկել բժշկական կենտրոններ։ Ըստ կայքին հասանելի դարձած փաստաթղթի՝ ՌՈ-ն փորձում է հասկանալ, թե արդյոք Կարապետյանը բուժվե՞լ է իրենց մոտ, եթե բուժվել է, ապա ե՞րբ և ի՞նչ խնդրից։




































