Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը կրկին մասնակցել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստի ավարտից հետո, Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի անդամները ճշտելու հարցեր ունեին, նորից հարցեր տվեցին։
Նա նշեց, որ իր ունեցած տեղեկությունների հետ կապված կա գաղտնիության խնդիր, ուստի չի կարող լրագրողների հարցերին պատասխանել: Հարցին՝ առաջին անգամ իր տված պատասխաններն սպառիչ չէ՞ին, նա ասաց. «Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Որոշ ճշտումներ էին անում, որոշ հարցերն էլ նոր են եղել»:
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն առաջին անգամ հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին, հանդիպումից հետո վերջինս հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






