«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Էջմիածնում սադրանքներ չհրահրել։
«Մի՛ արա այդ բանը, եպիսկոպոսներին այնտեղ ուղարկելով մի՛ ուղարկիր քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ, մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին»,- ասել է նա։
Կարապետյանը նաև շեշտել է, որ լինելու են հավատավոր ժողովրդի կողքին և օրը, որը իշխանությունները ցանկանում են դարձնել ամոթի օր, դառնա տոն։
Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտնել էին դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման պահանջով Էջմիածնում հավաք անցկացնելու մասին։ Նույն օրն ու նույն ժամին Էջմիածնում ժամերգություն կազմակերպելու մասին հայտարարել էր ՀԱՍԵ Արագածոտնի թեմը։



































