ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հավանական չի համարում, որ Ամենայն Hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմնա պաշտոնում մինչև տարեվերջ։ Ռուբինյանն այսպես է պատասխանել Armenia Today-ի այն հարցին, թե արդյոք իշխող կուսակցությունը դեռևս մտադի՞ր է տարեվերջին հեռացնել կաթողիկոսին և արդյոք քննարկվե՞լ է Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձի հարցը։
«Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ հնարավորություն ունի մնալու գահին։ Կարծում եմ՝ նա կհեռանա քրիստոնեական ձևով»,- նշել է Ռուբինյանը։
Նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք կաթողիկոսը հանդես կգա՞ ամանորյա ուղերձով՝ ընդգծելով, որ «այս պաշտոնը ներկայումս գործնականում թափուր է, ինքն էլ ո՛չ Հանրայինում է աշխատում, ո՛չ էլ հոգևորական է»։
Մայր Աթոռը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը կաթողիկոսի ուղերձը չի հեռարձակի։ Այս պատճառով Մայր Աթոռի մատենադարանը դադարեցրել էր համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։
Հունվարին Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը, սակայն Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։



































