ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմել Բաքվի բանտերից հայերի ազատ արձակման խնդրանքով։
Այսօր ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թրամփի խնդրանքով ազատ էր արձակել 123 քաղբանտարկյալի, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։
Աշոտյանի խոսքով՝ եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված կերպով և սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից հայ գերիների ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ԱՄՆ նախագահի առջև հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, Սփուռքի) առաջ քաշվի քաղբանտարկյալների ազատման հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։
Աշոտյանը ցանցային և պերմանենտ աշխատանքից բացի առաջարկել է 30 000-ոց հանրահավաք կազմակերպել իր նշած երկու հարցի շուրջ։




































