ՀՀ քաղաքացիների միայն 16,5%-ն է պատրաստակամություն հայտնել քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի։ Սեպտեմբերին այս ցուցանիշը կազմում էր 17,3%։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները, որին մասնակցել է 1001 անձ։
Քաղաքացիների 7,2%-ը նշել է, որ կքվեարկեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման օգտին, 6,8%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4,5%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,8%-ը՝ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության օգտին։
Նրանց 2,7%-ը նշել է, որ իր քվեն կտար Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 2,3%-ը՝ «Հայաստանի շնորհապետական» կուսակցությանը, 1,5%-ը կքվեարկեր «Միասնության թևեր» կուսակցության օգտին, 1,5%-ը՝ «Հանրապետության», 1,4%՝ Հայ հեղափոխական դաշնակցության, 1,2%-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 1,2%-ը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին, 2,4%-ը տվել է այլ պատասխան։
Հարցվածների 22,4%-ը դժվարացել է պատասխանել, 10,6%-ը հրաժարվել է պատասխան տալ, իսկ 14,1%-ը նշել է, որ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին։
Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսին:



































