Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը հետագայում ևս նպաստելու է բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






