Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

ԶԼՄ-ն մանրամասնել է, թե ինչ գործընթացներ կհաջորդեն եկեղեցու շուրջ

ԶԼՄ-ն մանրամասնել է, թե ինչ գործընթացներ կհաջորդեն եկեղեցու շուրջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, և տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղոում անելով իր աղբյուրներին։

Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։

Թերթը տեղեկացրել է, որ Փաշինյանը հատկապես չի ներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունն՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորել էին՝ Մարտի 1-ի սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում:

Փաշինյանը չի ներելու նաև, որ կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական ուժեր ձևավորի ու առաջնորդի 2024 թվականի գարնանը: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, գրել է թերթը: Լրատվականի տեղեկությամբ՝ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգևորականներն ու եպիսկոպոսները տևական ժամանակ որևէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչև կհասկանան իրենց անելիքները։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։

Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+