Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:35

Ժողովրդավարությունը մահանում է լռության մեջ․ Ամստերդամը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին

Ժողովրդավարությունը մահանում է լռության մեջ․ Ամստերդամը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ՄԱԿ-ին և մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին (ԵԱՀԿ, ԵԽ, ՄՀԿ և այլն) կոչ է արել թույլ չտալ, որպեսզի «հեղափոխական» անվան տակ բռնապետական ռեժիմ ձևավորվի Հայաստանում։

Նա շեշտել է, որ այսօր, երբ աշխարհը տոնում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանից ստացվող ազդանշաններն աղաղակում են ժողովրդավարության նահանջի մասին։

«Ժողովրդավարությունը մահանում է լռության մեջ։ Միջազգային հանրության զգոնությունը պարտադիր է՝ ապահովելու համար, որ մարդու հիմնարար իրավունքները լինեն անխախտելի»,- շեշտել է Ամստերդամը։

Նա նշել է, որ ինքն իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունն այսօր դարձել է ընտրովի արդարադատություն և քաղաքական վենդետաներ իրականացնող։

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ նրանց սանձազեծած հարձակումը ոչ միայն կրոնի ազատության ոտնահարում է, այլև ազգային կայունությունը խաթարելու փորձ։ Իսկ եկեղեցու հավատարիմ հետևորդ Կարապետյանի դեմ իրականացվողը քաղաքականապես մոտիվացված հետապնդում է՝ ուղղված բարերարի և նրա ընտանիքի դեմ»,- շեշտել է փաստաբանը։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+