Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:06

Իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել․ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը՝ պատգամավորին

Իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել․ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը՝ պատգամավորին

Իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել, հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, որ «երբեմնի հսկա գործարանի տեղը «Ռիո մոլ» են կառուցել»։

Ղահրամանյանը հրապարակել է «Ռիո մոլ»-ի տարածքի կադրերը՝ մինչև Կարապետյանի ներդրումը։

«Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին, բայց ՔՊ պատգամավորին հուշեմ` 2017 թվականից հետո «Տաշիր Գրուպ»-ը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել»,- նշել է խոսնակը։

Նա հավելել է, որ մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ է ապահովել։

«Բայց Գաբրիելյանը ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Կարապետյանը` կառուցել»,- շեշտել է նա։

Ղահրամանյանը նաև հիշեցրել է, որ մինչև 2017թ․ «Ռիո մոլ»-ի կառուցումը պատգամավորի հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան երկու մասի էր բաժանել։

Հոկտեմբերի 15-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Կարապետյանի մասին, նշել էր, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում կատարած մեկ բարերարություն։ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը թվարկել էր մարզում Կարապետյանի կատարած բարեգործությունների մի մասը և հորդորել պատգամավորին պահել խոստումը և ներողություն խնդրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+