Գործող Սահմանադրական դատարանը չի վայելում Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով քաոզարշավի համար կազմակերպված դրամահավաքի միջոցառմանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ուժեղ, կենսունակ և ինքնիշխան պետություն դարձնելու համար անհրաժեշտ են ինստիտուտներ։
Ըստ Նիկոլ Փաշինյանն արդեն նշվել է դատական համակարգի՝ որպես ինստիտուտի կայացման ուղին՝ ընդգծելով դատական համակարգի բարեփոխման ռազմավարության ընդունման մասին։
«Եկել է Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի կայացման ժամանակը»,-հայտարարել է Վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը բացառել է նաև հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 5-ին նշանակված է հանրաքվե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխությունները հիմնականում ենթադրում են Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությոգնների կրճատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






