Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:14

«Սպասողական տակտիկա՞», թե՞ «ռեսուրսների պակաս». փորձագետները գնահատել են Իրանի մեղմ հռետորաբանությունը Սյունիքում Թրամփի նախագծի վերաբերյալ

«Սպասողական տակտիկա՞», թե՞ «ռեսուրսների պակաս». փորձագետները գնահատել են Իրանի մեղմ հռետորաբանությունը Սյունիքում Թրամփի նախագծի վերաբերյալ

Իրանագետ, պատմության գիտությունների թեկնածու Լիանա Պետրոսյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովը Armenia Today-ի հետ զրույցում գնահատել են Իրանի արձագանքը «Տրանսպորտային ճանապարհ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծին, ինչպես նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրանց երևանյան հանդիպումից հետո։

Փորձագետները նշում են, որ Իրանի վերջնական դիրքորոշումը կախված կլինի այն բանից, թե ինչպես և երբ կսկսեն գործնականում իրականացվել Վաշինգտոնյան համաձայնագրերը։ Մինչ այդ Թեհրանը կշարունակի պահպանել զգուշավոր և սպասողական գիծ։

Լիանա Պետրոսյանի գնահատմամբ՝ Թեհրանի արձագանքը Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական համաձայնագրին մնում է զուսպ։ Նա հիշեցնում է, որ թե՛ TRIPP–ի, թե՛ միայն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չունեն հստակ ժամկետներ ու մեխանիզմներ, ինչը զգալիորեն սահմանափակում է Իրանի հնարավոր հակազդեցությունը։

«Թեհրանը որդեգրել է սպասողական դիրք, և հենց դա է պատճառը, որ պաշտոնական գնահատականները մեղմ հռետորաբանությամբ են։ Սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ձևավորված նոր իրողություններում Իրանի համար կենսական նշանակություն են ստանում Հարավային Կովկասը և Հայաստանի հետ սահմանը», — ընդգծում է նա։

Հարությունովի խոսքով՝ Իրանից հնչող հայտարարություններում որոշակի տարաձայնություններ կան, սակայն դրանք վերաբերում են ոչ միայն Սյունիքով անցնող ճանապարհին, այլև ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ հարաբերություններին։

«Անշուշտ, Իրանի էլիտայի շրջանակներում կա կոնսենսուս, որ արտապատվիրակումը ԱՄՆ-ին անընդունելի է, սակայն երկրի ղեկավարությունը որդեգրել է սպասողական դիրք», — ասում է նա։

Քաղաքագետը նշում է, որ Թեհրանը զգուշորեն է արձագանքում ԱՄՆ-ի ներկայության շուրջ իրավիճակին՝ սահմանափակվելով հայտարարություններով և դիվանագիտական շփումներով Հայաստանի հետ, քանի որ իրական ճնշման լծակներ չունի։

«Իրանը ասում է միայն այն, ինչ կարող է ասել։ Մի կողմից՝ նրանց մտահոգում է ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը՝ ուղիղ Իրանի սահմանին։ Մյուս կողմից՝ փորձում են Հայաստանի հետ կապերի միջոցով պարզաբանումներ ստանալ։ Թեհրանը չի դիմում կոշտ ճնշման և չի կիրառում տնտեսական մեխանիզմներ, քանի որ վստահ չէ, որ դա արդյունք կտա։ Այո՛, հնչում են կոշտ հայտարարություններ, սակայն դրանց հեղինակները լուրջ լծակներ չունեն։ Բացի այդ, Թեհրանի ուշադրությունը հիմա կենտրոնացած է Մերձավոր Արևելքի և միջուկային ծրագրի վրա», — նշում է փորձագետը։

Պետրոսյանը նաև ընդգծում է, որ Իրանի դիրքորոշումը հասկանալու համար պետք է հաշվի առնել ոչ միայն պաշտոնական հայտարարությունները, այլև հոգևոր առաջնորդի և նրա մերձավորների խոսքը:

«Վաշինգտոնյան համաձայնագրի նախաստորագրումից հետո հոգևոր առաջնորդին մոտ կանգնած քաղաքական գործիչները հայտարարեցին, որ մտահոգված են։ Նրանց համար անընդունելի է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ արտապատվիրակվեն, օրինակ՝ ամերիկյան ընկերություններին», — ասում է նա։

Միաժամանակ Պետրոսյանը շեշտում է, որ սխալ կլինի Իրանը համարել թուլացած․ — «Երկիրը շարունակում է ունենալ պոտենցիալ՝ հակազդելու թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Իսրայելին։ Սակայն մինչև փաստաթղթերը չմտնեն գործնական փուլ, թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան դժվար թե գնան կտրուկ քայլերի։ Այս զգուշավորությունը պայմանավորված է նաև ռուս-ամերիկյան ընթացիկ բանակցություններով»։

Նա հավելում է, որ երբ TRIPP նախագիծը մտնի գործնական փուլ, Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի դրա իրականացումը ԱՄՆ-ի վերահսկողությամբ:

«Իհարկե, Իրանը մեր փոխարեն չի պաշտպանելու Սյունիքը կամ Հայաստանի այլ ինքնիշխան տարածքներ, բայց կօգտագործի հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ կանխելու այդ սցենարը», — ընդգծում է Պետրոսյանը։

Հարությունովն էլ հավելում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ գիտի Իրանի ղեկավարությունը Սյունիքով նախատեսված ճանապարհի մասին։

«Մենք չգիտենք՝ արդյոք Հայաստանի ղեկավարությունը դրանք ներկայացրել է իրանական կողմին ամբողջությամբ, թե մասամբ։ Հետևաբար չենք կարող ասել, թե ինչ չափով է դա փարատել Թեհրանի մտահոգությունները ամերիկյան ներգրավվածության վերաբերյալ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Թեհրանը սպասողական դիրքում է»։

2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցիլ էին հռչակագիր, որով նախատեսվում է ստեղծել «TRIPP» (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային միջանցք։ Այն պետք է միացնի Ադրբեջանը և Նախիջևանը Հայաստանի հարավով և գործի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+