Հայաստանում կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թվի գրաֆիկը տարօրինակ դինամիկա է ցույց տալիս։
Այդ դինամիկան նկատելի է ի համեմատ հարևան Վրաստանի և Ադրբեջանի։ Այդ երկրներում հիվանդությունների գագաթնակետը հաղթահարված է, մինչդեռ Հայաստանում, կարծես, նոր աճ է սկսվել վարակվածների թվի առումով։
Այս մասին իր վերլուծության մեջ գրում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, որը կազմել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կորոնավուսի տարածման ժամանակացույցը։
Գրաֆիկներ. Մաս 1
Կորոնավիրուսի տարածման ժամանակացույցի գրաֆիկը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում խոսում է ոչ հօգուտ Հայաստանի։
- Ադրբեջանում նկատվում է դեպքերի թվի նվազում, ինչի մասին վկայում է նորմալ բաշխմամբ և աջից երկարացված ծայրով գրաֆիկը, ինչպես և պետք է լինի համաճարակն ավարտող երկրներում:
- Վրաստանում, ինչպես տեսնում ենք, աճի տեմպերը հաջողվել է նվազեցնել, բայց դադարեցնել դեպքերի թվի աճը դեռ չի հաջողվում, այսինքն՝ համաճարակի գագաթնակետ չի լինի:
- Հայաստանում սկզբում եղել են վարակակիրների թվի կայունացման միտումներ (ապրիլի 6-ից), ապա ապրիլի կեսերից հետո այդ թիվը սկսել է նվազել, իսկ վերջին օրերին նկատվում է աճի կայուն միտում:
Գրաֆիկ №2
Համադրելով աճի տվյալները՝ Միքայելյանը հանգել է այն եզրակացության, որ կայուն աճն արձանագրվում է ապրիլի 6-ից։
Եվ եթե հաշվի առնենք, որ դեպքերի արձանագրումն ավելի ուշ է տեղի ունենում, փորձագետը ենթադրում է, որ ապրիլի 6-ից հետո Հայաստանում գրանցվել են նոր դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել ավելի վաղ։
Միքայելյանը պնդում է, որ Հայաստանում հայտնաբերված վարակվածների թիվը բավականին մոտ է իրապես վարակվածներին, իսկ իրական հիվանդների հայտնաբերման ժամկետը ապրիլի սկզբին կազմել է 8 օր, իսկ ամսվա կեսերին՝ 7 օր:
Փորձագետի հաշվարկներով՝ մարտի 10-ին, երբ Հայաստանում բոլորը կարծում էին, որ երկրում կորոնավիրուսի միայն 1 դեպք է եղել, դրանք արդեն 113-ն են եղել (հետագայում գրանցվածների թվից), և 40-50-ի մոտ լատենտային շրջան է ավարտվել, այսինքն՝ դրանք վարակիր են եղել։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահին գրանցվել է 45 վարակակիր, այն դեպքում, երբ դրանք մոտավորապես 260-ն էին։ Սակայն հետագայում արձանագրումն առաջ է անցել վարակումից, և այդ ուշացումը շատ առումներով հաջողվել է վերականգնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







