Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:55

Պուտինի և Էրդողանի մոսկովյան պայմանավորվածությունները. կարճաժամկետ կարգավորո՞ւմ

Պուտինի և Էրդողանի մոսկովյան պայմանավորվածությունները. կարճաժամկետ կարգավորո՞ւմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ռազմաքաղաքական ճգնաժամի լուծման հարցում։

Գլխավորը, ինչի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել՝  Մոսկվայի աջակցությանը վայելող Սիրիայի կառավարական ուժերի և Անկարայի կողմից հովանավորվող զինված ընդդիմադիր խմբերի միջև ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումն էր: Սա, իհարկե, որոշակիորեն նվազեցնում է նրանց միջև ուղիղ դիմակայության հեռանկարը: Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են նաև ստեղծել 12 կմ լայնությամբ «անվտանգության գոտի»  (յուրաքանչյուր կողմից 6 կմ), որը մարտի 15-ից համատեղ վերահսկվելու է ռուս և թուրք զինծառայողների կողմից:

Կարելի է կարծել, որ մոսկովյան համաձայնագրերն ամենևին էլ Անկարայի դիվանագիտական ​​հաջողությունը չեն, քանի որ վերջինիս հիմնական պահանջները չեն ընդունվել Ռուսաստանի կողմից: Թուրքական դիտորդական կետերը շարունակում են շրջապատված մնալ սիրիական կառավարական ուժերի կողմից, իսկ փախստականների ճակատագիրը, որոնք ի հայտ են եկել պրոթուրքական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում վերջերս տեղի ունեցած մարտերից հետո, դեռևս անորոշ է: Բացի այդ սիրիական բանակի տարածքային վերջին ձեռքբերումները ամրապնդվել են: Եվ թերևս ամենակարևորը. ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ իր նպատադրումը:

Առավելագույնը, ինչին հասել է Էրդողանը,  շփման գծում հրադադարի հաստատումն է, ինչպես նաև այն, որ Թուրքիան պահպանեց վերահսկողությունը տարածքների մի մասի վրա:

Իհարկե, երաշխիքներ չկան, որ մոսկովյան համաձայնագրերը երկարաժամկետ են լինելու, և դա միանգամայն բնական է, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան, պատկերավոր ասած, «բարիկադների հակառակ կողմերում» են: Բացի այդ, համաձայնագրերի կատարման վերահսկման հատուկ մեխանիզմներ չկան: Այսպիսով, երկու երկրների միջև առկա հակասություններն այս պարագայում չեն լուծվում:

Էրդողանի խնդիրն այն է, որ նա շարունակում է Սիրիայի հյուսիսային շրջանները դիտարկել որպես իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, և, հետևաբար, ինքն իրավունք ունի զորքեր ուղարկել հարևան պետության տարածք և, տարբեր պատրվակներով, վերահսկելու այն:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մոսկվայում Պուտինը հերթական անգամ Էրդողանին բացատրել է, որ Թուրքիայի ծրագրերը՝ ընդլայնելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը հարևան պետություններում, անարդյունավետ էին, որքանով որ դրանք բախվում էին Ռուսաստանի ազգային շահերին: Եվ դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև Հարավային Կովկասին, որտեղ Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցությունն ավելի հիմքային է:

Եվ եթե Մոսկվային և Անկարային հաջողվել է ինչ-որ չափով համաձայնության գալ Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, քրդեր) ռազմավարական համագործակցության վերաբերյալ, ապա դա, ըստ էության, անհնար է Հարավային Կովկասում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+