Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Հայաստան և Վրաստան. բարիդրացիական հարաբերություններից մինչև ռազմավարական գործընկերություն

Հայաստան և Վրաստան. բարիդրացիական հարաբերություններից մինչև ռազմավարական գործընկերություն

Դեպի Վրաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  պատվիրակության պաշտոնական այցի արդյունքները, անկասկած, դրական ազդեցություն կունենան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա: Դա բնական է՝ հաշվի առնելով, որ Երևանը և Թբիլիսին հստակ գիտակցում են, որ այդ հարաբերությունները կարևոր են այժմ Կովկասում և տարածաշրջանի շուրջ ընթացող գործընթացների համատեքստում:

Ուշադրություն դարձնենք Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի հետևյալ հայտարարություններին.  «Հայաստանը Վրաստանի հետ իր համագործակցությունը  տեսնում է որպես ռազմավարական գործընկերություն», և «Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կաճի, եթե երկու երկրներն էլ դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք»:

Նկատենք, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ մշակելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ անցյալ տարվա աշնանը, երբ Գեորգի Գախարիան այցի շրջանակում գտնվում էր Երևանում։ Ըստ երևույթին՝ Վրաստանին  որպես ռազմավարական գործընկեր տեսնելու Հայաստանի ցանկությունը  նշանակում է տարածաշրջանում իր օրակարգի առաջմղում: Տվյալ համատեքստում, մասնավորապես, հաշվի է առնվում Թուրքիայի և Ադրբեջանի  հարևանության գործոնը, որոնց, մեղմ ասած,  դուր չի գալիս հայ-վրացական մերձեցումը:

Հայտնի է, որ հետխորհրդային ողջ ժամանակահատվածում Երևանը և Թբիլիսին հավատարիմ են արտաքին քաղաքական տարբեր վեկտորների: Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, և նրա հետ միասին ակտիվորեն մասնակցում է բոլոր ինտեգրացիոն միություններին ՝ ԱՊՀ, ԵՏՄ և ՀԱՊԿ: Իր հերթին, Վրաստանը, լինելով Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդը, հայտարարում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելը որպես իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

Եվ միանգամայն ակնհայտ է, որ այս իրավիճակում Հայաստանը և Վրաստանը հստակ գիտակցում են տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացման ամբողջ վտանգը: Նման սցենարը բացառելու համար նրանք ձեռնարկում են համապատասխան գործողություններ:

Մինչդեռ, դատելով ամենից՝ և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում «չեն մեկնարկում» այն գործընթացները, որոնք կարող են հանգեցնել Անդրկովկասում բլոկային սահմանազատման: Լիովին հնարավոր է, որ նրանք հասկանան երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների փխրունությունը: Այնուամենայնիվ, թերևս հարցն այն է, որ այսօր համաշխարհային կենտրոնները դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանում ուժերի նոր դասավորությունը:

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գեորգի Գախարիան հայտարարել է. «Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, և մեր երկրների կառավարությունները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը անբաժանելի հիմք է և մեր երկու երկրների զարգացման երաշխիք: Մենք պետք է հոգ տանենք խաղաղության  մասին մեր երկրների համար և միայն դրանից հետո մտածենք այլ հարցերի մասին, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը»:

Հայաստանում, իհարկե, Վրաստանի վարչապետի նման հայտարարության հետ անխոս համաձայն են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+