Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:17

Սիրիական ճգնաժամ․ հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղղակի բախում

Սիրիական ճգնաժամ․ հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղղակի բախում

Սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության ներկայիս սրացումը ոչ միայն վատթարացրել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այլև կարող է լուրջ բարդություններ առաջացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում

Սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության ներկայիս սրացումը ոչ միայն վատթարացրել է ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արևելքում, այլև կարող է լուրջ բարդությունների հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում։

Ինչպես ցույց են տվել վերջին իրադարձությունները, մասնավորապես, Իդլիբում նախագահ Ասադի զորքերի կողմից թուրք զինվորականների գնդակոծումը, որի հետևանքով զոհվել է 33 թուրք զինծառայող, նման սցենարը ավելի քան իրական է:

Հաշվի առնելով, որ թուրք զինծառայողներն ակտիվորեն մասնակցում են կառավարական ուժերի դեմ սիրիական ընդդիմության զինված գործողություններին, իսկ սիրիական բանակի ռազմական հզորությանն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը (մասնավորապես՝ նրա ավիացիան), չի կարելի բացառել նաև ռուս-թուրքական ուղղակի ռազմական բախումները։

Վերջին տարիներին տարբեր ուղղություններով Մոսկվայի և Անկարայի մերձեցում է տեղի ունեցել։ Առաջին հերթին՝ ռազմական ոլորտում (Թուրքիա Ս-400 ԶՀՀ մատակարարելու գործարք) և էներգետիկայի ոլորտում («Աքքույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բազմամիլիարդանոց նախագծերի իրականացում)։ Մինչև վերջերս Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցել են նաև Սիրիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Այդ երկրում նրանց համատեղ գործողությունների հիմնական փաստաթուղթը 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված Սոչիի պայմանավորվածություններն են:

Այս փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ թուրք զինվորականների ներկայությունը Սիրիայում պահպանվում է միայն Իդլիբի գոտուց ահաբեկչական բոլոր ծայրահեղական խմբավորումների ապաէսկալացիայի դուրսբերման պայմանով ՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը: Սոչիի պայմանավորվածություններում նաև նշվում է համատեղ պարեկության տարածքներում «ռազմական գործողությունների դադարեցման համար» արդյունավետ միջոցների ապահովումը։

Ինչպես ցույց տվեցին անցած մեկուկես տարիները, Անկարան այդպես էլ չկատարեց Մոսկվայի հետ իր պայմանավորվածությունների պայմանները։ Միևնույն ժամանակ, թուրքական ղեկավարությունը ձգտում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններում ստեղծել 30-35 կմ խորությամբ անվտանգության գոտիներ։ Ինչը, բնականաբար, չի մտնում Մոսկվայի և, առավել ևս, Դամասկոսի ծրագրերի մեջ։ Այդ պատճառով Սիրիայի կառավարության՝ Ռուսաստանի կողմից աջակցվող ռազմական ուժերը փետրվարի սկզբից կոնկրետ գործողություններ են ձեռնարկում Իդլիբում թուրքամետ ընդդիմադիր զինված խմբավորումների ոչնչացման ուղղությամբ։

Ինչը բնական է, քանի որ այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը սիրիական ճգնաժամի վերջնական քաղաքական լուծման հիմնական պայմանն է։
Մինչդեռ Անկարայում մտավախություն ունեն, որ Իդլիբի կորուստը, որն անմիջականորեն սահմանակից է Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններին, լուրջ հարված կլինի երկրի աշխարհաքաղաքական դիրքերին։

Շատերը կանխատեսում էին, որ իրավիճակը, երբ Մոսկվան և Անկարան համագործակցում են Սիրիայում, երկար չի տևի, քանի որ կողմերը միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեն։

Ակնհայտ է, որ հետագա վեճը կարող է հանգեցնել Սիրիայում ռուսական և թուրքական զորքերի ուղղակի բախման ռիսկերի ավելացմանը։ Համապատասխանաբար, հարցականի տակ կդրվի նաև համատեղ աշխարհատնտեսական նախագծերի իրականացումը։
Այնուամենայնիվ, թվում է, թե երկու երկրներն էլ գիտակցում են նման սցենարի իրականացման հետևանքները։ Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, որոշում է կայացվել մարտի 5-ին կամ 6-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում անցկացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+