Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:23

Ղարաբաղյան կարգավորումն ու ընտրություններն Արցախում. Փաշինյանի ուղերձները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բավական կարևոր հայտարարություններով Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների երրորդ նիստում

Օրերս Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների երրորդ նիստում բավական կարևոր հայտարարություններով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, հետաքրքրություն են ներկայացնում նրա արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի և Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվում է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների նոր բովանդակություն», որը «ավելի լիարժեք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը»:  Ընդ որում, ինչպես նա հայտարարեց, «Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցի ընկալումը համընկնում է…դա նշանակում է, որ մենք իսկապես նույն տեսլականն ունենք ռազմավարության և վեկտորի տեսանկյունից»։  

Այսինքն՝ միանգամայն ակնհայտ է, որ արդեն մոտ ժամանակներս, երբ Արցախում կընտրվեն նոր իշխանությունները, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում բանակցություններին նրանց մասնակցության հարցը կհստակեցվի պաշտոնական Երևանի կողմից։ Խոսքը լեգիտիմ ներկայացուցիչների՝ թեկուզև առայժմ չճանաչվածի մասին է, առանց որի ուղղակի մասնակցության անհնար է հակամարտության լուծումը։ 

Մինչդեռ չափազանց բարձր է հավանականությունը, որ առաջիկա ընտրություններում հաղթանակ կտանեն Հայաստանի իշխանություններին լոյալ քաղաքական ուժերը։ Մասնավորապես, խոսքը նախագահի այն թեկնածուների մասին է, որոնք այսօր հաղթելու առավել իրական շանսեր ունեն՝ Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Մինչդեռ Ստեփանակերտ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.

«Արցախցիների համար անընդունելի է լինելու ընտրել այն անձին, ով ակնհայտորեն դեմ է Հայաստանի գործող իշխանություններին: Ներկայիս լեգիտիմ իշխանությունների դեմ իր գործողություններով այդ անձը Ներազգային ատելություն է ծնում»։

Ու թեև վարչապետը չի նշել, թե կոնկրետ ում նկատի ունի, այդուհանդերձ ակնհայտ է, որ խոսքը նախագահի թեկնածուներից մեկի՝ Վիտալի Բալասանյանի մասին է։ Գեներալը մշտապես կոշտ քննադատությամբ է հանդես գալիս Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ Փաշինյանի հասցեին։  Այսպիսով, Հայաստանի առաջնորդն առավել քան թափանցիկ ակնարկել է, թե ում չէր ցանկանա տեսնել որպես Արցախի ապագա առաջնորդ։   

Պակաս կարևոր չեն նաև Փաշինյանի արտահայտությունները Արցախում և Ադրբեջանում ընտրությունների միջև լուրջ տարբերությունների մասին, որոնք «ցույց տվեցին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների առկայությունը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախն ու Ադրբեջանը ոչ մի պարագայում չեն կարող գտնվել ընդհանուր քաղաքական տարածքում»։

Ասել է թե՝ վարչապետը հայտարարում է, որ ներկայիս ստատուս քվոյի փոփոխության մասին խոսք լինել չի կարող, այն է Արցախը անկախ պետական կազմավորում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+