Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:38

Հայ հասարակության մեջ բավական ուժեղ են Բաքվին միակողմանի զիջումների դեմ տրամադրությունները. ռուս փորձագետ

Հայ հասարակության մեջ բավական ուժեղ են  Բաքվին միակողմանի զիջումների դեմ տրամադրությունները. ռուս փորձագետ

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։

Նա նշել է, որ համատեղ հայտարարության նշանակալի դրույթներից փորձագիտական շրջանակներն առանձնացրել են սահմանների սահմանագծման և սահմանազատման և երկկողմ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված հանձնարարականը՝ սկսել խաղաղ պայմանագրի ստորագրման նախապատրաստումը:

«Սրանք բավական լուրջ հայտարարություններ են։ Համենայնդեպս, կողմերը համապատասխան մտադրություններ են հայտնել։ Ինչպես այն կիրագործվի և ինչ ժամկետներում, այդ մասին տարբեր մեկնաբանություններ են տրվում, ընդհուպ մինչև այն, որ համապատասխան համաձայնագիրը կարող է պատրաստ լինել ստորագրման արդեն հաջորդող ամսին՝ մայիսին», — ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ առայժմ բավական դժվար է որևէ բան ասել այդ կապակցությամբ։ Արեշևը կարծիք է հայտնել, որ շատ բան կախված կլինի հետագա քաղաքական-դիվանագիտական բանակցություններից և խորհրդատվություններից, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարի՝ Ռուսաստան կատարելիք այցից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումից:

«Այստեղ, պետք է ասել, որ բավական ընդհանուր մոտեցում է նկատվում, թեև, ինչպես գիտենք Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուկրաինական հարցում գտնվում են բավական կոշտ առճակատման մեջ։ Բայց ես չէի բացառի տարբեր տեսակի զինված սադրանքներն ու միջադեպերը, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ այն քաղաքական-դիվանագիտական գործընթացի վրա, որը սկսվել է Բաքվի և Երևանի միջև», — հայտարարել է Արեշևը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում հնարավոր ներքաղաքական լարվածությունն այս հարցի շուրջ է։ «Ապրիլի 5-ին ի պաշտպանություն Արցախի կայացած հանրահավաքը, որն ուղղված էր Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածության դեմ, վկայում է այն մասին, որ հայ հասարակության մեջ բավականաչափ ուժեղ են Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ տրամադրությունները», — ասաց փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում լուրջ մրցակցություն դժվար թե լինի։ Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երեկվա հանդիպման արդյունքում հայտարարվեց հենց երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին, որտեղ կընդգրկվեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Տարբեր արտաքին խաղացողների ներկայացուցիչներն ինչ-որ կերպ կազդեն տեղի ունեցածի վրա։ Այս համատեքստում, ինձ թվում է, պետք է դիտարկել որոշ բրիտանացի դիտորդների՝ այս օրերին Սյունիք կատարած այցի մասին չհաստատված տեղեկությունները։ Իսկապես, անակնկալները չպետք է բացառվեն, բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է Ռուսաստանի և արևմտյան խաղացողների միջև ինչ-որ լուրջ մրցակցություն այս հարցում, քանի որ նրանք բազմիցս հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու մասին։ Բնականաբար, Մոսկվայում կհետևեն, որպեսզի այդ գործընթացը չհանգեցնի Կովկասում Մոսկվայի համար անվտանգության ռիսկերի բարձրացմանը», — ընդգծել է Արեշևը։

Նրա խոսքով՝ նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ռուսական կողմի արտաքին քաղաքական մոտեցման հիմնական հրամայականը կապված է հենց անվտանգության հարցերի հետ, որպեսզի այդ կապակցությամբ սպառնալիքներ թույլ չտան: «Իհարկե, այդ կապակցությամբ Կովկասը, Հայաստանը, Ադրբեջանը, անշուշտ, Ուկրաինան չէ, որի տարածքից Ռուսաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք է բխում։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ գործընթացները բավականին կանխատեսելի կլինեն, համենայնդեպս, ես ուզում էի դրա հույս ունենալ», — ասել է Արեշևը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+