Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

«Այս իշխանություններն ավելի լավն են, քան նախկինները»․ Դիլիջանի բնակիչները՝ ArmeniaToday-ին

«Այս իշխանություններն ավելի լավն են, քան նախկինները»․ Դիլիջանի բնակիչները՝ ArmeniaToday-ին

Նախորդ տարվա համեմատ Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է։ Քաղաք հանգստանալու են գալիս հիմնականում ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում փաստեցին Դիլիջան համայնքի բնակիչները։

Նրանք ասում են՝ թեև քաղաքում բազմաթիվ հանգստյան տներ են գործում, և սեզոնին աշխատանքը եռում է, բայց շատերի զբաղվածության հարցը  դեռ լուծված չէ։

«Մենք տարիքով ենք, որտեղ գնում ենք, ասում են՝ գործ չկա։ Մեծ պահանջարկ կա հատկապես ափսե լվացողի։ Գործարան պետք է լինի, որ տղամարդիկ գնան աշխատեն»,-  նկատեցին մեր զրուցակիցները։

Դիլիջանցիների հետ նաև զրուցել ենք հայ-թուրքական հարաբերությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության  մասին։ Դիլիջանի բնակիչներից մեկը նշեց, որ հնարավոր չէ Թուրքիայից դրական ազդակներ ստանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, քանի որ այդ երկիրը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է վարում։

«Այդքան խոսում են ապաշրջափակումից, բայց դա Նախիջևանի և Ադրբեջանի զարգացման ծրագիրն է։ Ոչ մի հայ վարորդ ռիսկ չի անի այդ ճանապարհով երթևեկել»,- ասաց Դիլիջանի բնակիչը։

Մեզ հանդիպած քաղաքացիներից որոշները լավատես են, որ ՀՀ-ն ապագա ունի, ոմանք էլ թերահավատ են մեր երկրի ապագայի նկատմամբ։

Ի դեպ, հանդիպեցինք Հադրութից Դիլիջան տեղափոխված մի քաղաքացու հետ։ Վերջինիս որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, իսկ ինքը նույնսիկ թոշակ չի կարողանում ստանալ, որպեսզի երեք թոռների կարիքները հոգա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+