Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:31

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կրկին “զրոյական” մակարդակում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կրկին “զրոյական” մակարդակում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։
Հանդիպումը կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա հովանու ներքո։
Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների թվով երրորդ հանդիպումը կընթանա Ղարաբաղյան ճակատում իրադրության ակնհայտ լարվածության պայմաններում։
Այս մասին հատուկ շեշտադրվում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարաության մեջ, որում ասվում է․
“Ադրբեջանի կողմից շարունակական բնույթ կրող, հրադադարի ռեժիմի խախտման և սադրիչ գործողությունների միջադեպերը խթանում են շփման գծում լարվածության աճը և անբարենպաստ միջավայր են ստեղծում կայանալիք հանդիպման նախօրեին”։
Նշենք, որ անցած տարվա սեպտեմբեր ամսից մինչ մարտ ամիս ընկած ժամանակահատվածում առաջնագծում հաստատվել էր համեմատաբար կայուն դրություն, ինչը կարելի է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունք համարել։

Այսպիսով, կարելի է պնդել, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նախկինի պես գտնվում է “զրոյական” մակարդակի վրա։
Թեև ընթանում են կանոնավոր հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով, սակայն վերջիններս չեն կրում բանակցային բնույթ։
Բաքվի հույսերը Հայաստանում նոր իշխանությունների հաստատման առնչությամբ, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից միակողմանի զիջումների գնալու հնարավորություննը մեղմ ասած չեն արդարացել։

Հայաստանի վարչապետը մշտապես պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը։

Օրերս “Շանթ” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն նշել է.
“Ես միշտ ասել եմ, որ կարող եմ բանակցել միայն Հայաստանի անունից և ո՛չ Արցախի, քանի որ ես չեմ հանդիսանում Արցախի նախագահը և չեմ ընտրվել Արցախի ժողովրդի կողմից”: Նա կրկին ընդգծել է, որ “Արցախի ժողովուրդը պետք է ներկայացվի իր կողմից ընտրված նախագահի կողմից կողմից”:

Ինչպես վկայում են Երևանի և Բաքվի կողմից արված վերջին հայտարարությունները, Վաշինգտոնում կայանալիք հանդիպման համար հստակ բանակացային օրակարգ սահմանված չէ, հետևաբար Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ ակնկալիքներ չունեն։
Մինչդեռ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է։ “Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղղությամբ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա “,- նշել է նա։
Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կգերադասեր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպմանը որևէ առաջընթաց տեսնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+