Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Հայ-վրացական հարաբերությունները պետք է կախված չլինեն համաշխարհային քաղաքականության գործընթացներից

Հայ-վրացական հարաբերությունները պետք է կախված չլինեն համաշխարհային քաղաքականության գործընթացներից

Հունիսի 27-ին Երևանում տեղի կունենա տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Վրացական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, իսկ հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո շատերն այն կարծիքին էին, որ երկու հարևան երկրների կառավարությունների պատվիրակությունների հանդիպումն ամենայն հավանականությամբ չի կայանա։ Սակայն Վրաստանի ներքաղաքական իրավիճակը չփոխեց Երևանի և Թբիլիսիի ծրագրերը։ Այս գործընթացը միանգամայն բնական է, քանի որ երկու հարևան երկրները, չնայած Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին, ձգտում են հավասար և կանխատեսելի հարաբերություններ կառուցել:

Հայտնի է, որ Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքականությունը տարբեր վեկտորներ ունի։ Երևանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, մինչդեռ մեկ տասնամյակից ավելի է, ինչ Վրաստանն ու Ռուսաստանը հակամարտության մեջ են։ Թբիլիսիի ռազմավարական դաշնակիցներն են Արևմուտքն ու Միացյալ Նահանգները։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

Նման իրավիճակում երկու երկրներն էլ քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում բաժանարար գծերի խորացումից միմյանց պաշտպանելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ հասկանում են Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի ողջ բարդությունը, այդ թվում՝ համաշխարհային քաղաքական կենտրոնների մրցակցությունը։

Նախորդ տարվա մայիսին իշխանության գալու առաջին իսկ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է կախված չլինեն համաշխարհային քաղաքական գործընթացներից։ Երկու երկրների հարաբերություններում լարվածությունը հաճախ առաջանում է ոչ թե երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այլ նրանից, որ այդ հարաբերությունները դիտարկվում էին աշխարհաքաղաքական լայն գործընթացների համատեքստում։ Դա որոշակի ռիսկեր է ստեղծում։ ՀՀ վարչապետը նշել է, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նպատակ ունեն կարգավորելու երկկողմ հարաբերություններում առկա ռիսկերը։
Սա նշանակում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհաքաղաքական յուրաքանչյուր իրավիճակում, երկու երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունն անցնում է Վրաստանի տարածքով։ Այդ իսկ պատճառով հայկական և վրացական կառավարությունները պետք է փորձեն անել ամեն ինչ, որպեսզի ռուս-վրացական ճգնաժամը բացասաբար չազդի հայ-վրացական քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա։
Հենց այս տրամաբանության համատեքստում պետք է դիտարկել տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հունիսի 27-ի նիստի անցկացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+