Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում / կարծիք

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում / կարծիք

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպում, որն անցկացվելու է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում:

Նշենք, որ ՀԱՊԿ-ը, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, 2004 թ-ին ձեռք է բերել ՄԱԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ:Այնուհետև 2010թ. ստորագրվել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ քարտուղարությունների միջև համագործակցության մասին համատեղ հռչակագիր։

Փաստաթղթում հստակ սահմանվում է երկու կազմակերպությունների համագործակցության նպատակը, այն է`

«Համատեղ ներդրում ունենալ միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծման և սպառնալիքների վերացման հարցում»:

Իսկ ավելի կոնկրետ ՝ «հակամարտությունների կանխումն ու կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, անդրազգային հանցավորությունը, զենքի ապօրինի առևտուրն ու արտակարգ իրավիճակների կանխումն ու դրանց համապատասխան արձագանքումը»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի հետ, մասնակցում է Միավորված ազգերի հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության իրականացմանը` ապա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ձգտումը ակտիվացնել իր հարաբերությունները ՄԱԿ-ի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ (ԵԱՀԿ և ՇՀԿ-ն), միանգամայն բնական գործընթաց է:

Այս ռազմաքաղաքական դաշինքը կազմակերպության մեջ մտնող երկրների անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում կայունության ապահովման առանցքային տարրն է։

Նման համատեքստում ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ասպարեզում համակարգված փոխգործակցությունը որոշիչ նշանակություն ունի այդ կազմակերպության աշխարհաքաղաքական դերի բարձրացման հարցում։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ՝ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտուց դուրս գործողություններ չի իրականացնում, այսինքն ՝ անդամ պետությունների տարածքներում։ Այնուամենայնիվ, նա փորձում է հակակշիռ դառնալ եվրասիական տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ակնհայտ է, որ այստեղ տրամաբանությունը հետևյալն է։ Աշխարհը չպետք է լինի միաբևեռ: Անհրաժեշտ է զսպումների և հակակշիռների համապատասխան համակարգ։ Դատելով այս ամենից ՝ հենց այս դաշտում է ներկայանում ՀԱՊԿ-ն ՝ օգտագործելով նաև քաղաքական մեթոդներ։

Նման մեթոդների թվում են այդ կազմակերպության անդամ պետությունների համատեղ գործողությունները միջազգային ասպարեզում, այդ թվում ՝ ՄԱԿ-ում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+