Այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջև խնդիր է դրել դուրս բերել իր հումանիտար զորախումբը Սիրիայից, իրականությանը չի համապատասխանում:ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսպես է մեկնաբանել վերջին օրերին հայկական լրատվականներում տարածված տեղեկատվությունը:«Այդպիսի բան չգիտեմ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդպիսի քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը, դա եղել է ՀՀ կառավարության որոշմամբ. «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,-նշել է Դավիթ Տոնոյանը:
Հիշենք, որ այս տարվա փետրվարի 8-ից հայ մասնագետների 83 հոգանոց խումբը գտնվում է Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հալեպում:
Այս խմբում ընգկրված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և առանձին բրիգադներ, որոնք ապահովում են մասնագետների անվտանգությունը:
Մարդասիրական առաքելության իրականցնող խմբի մեկնումը Սիրիա իրականցվել է Մոսկվայի օժանդակությամբ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից միակն է, որն աջակցում է Մոսկվային Սիրիայի վերականգման հարցում:
Բնական է, որ նման քայլը դրական է ընդունվում Ռուսաստանի կողմից: Հայաստանում Ռուսաստանի դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը նշում է.«հայ մասնագետների ներկայությունը Սիրայում, ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև եղած դաշնակցային հարաբերությունները»:
Վաշինգտոնի բացասական արձագանքը ևս բնական է: Ռուսաստանը և ԱՄՆ ունեն տարբեր աշխարհաքաղաքական շահեր տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում՝ նաև Սիրիայում:
Եթե ԱՄՆ-ղեկավարությունը ուղղակիորեն չի պահանջում Հայաստանից հանել իր հումանիտար զորախումբը Սիրիայից, ամեն դեպքում դրա մասին ակնարկվում է ոչ պաշտոնական աղբյուրներում՝ վերլուծաբանների և փորձագետների հրապարակումների միջոցով:
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում և դրա շուրջ կատարվող գործընթացներում Երևանը լիակատար լոյալություն է ցուցաբերում Մոսկվային:
Ելնելով առկա իրավիճակից և աշխարհաքաղաքական առաջնահերթություններից՝ դա այսօր միակ ընդունելի քաղաքականությունն է: Բացի դրանից Հայաստանը շարունակում է ամրապնդել իր կապերը հարևան Իրանի հետ, որն ԱՄՆ-ի հետ ունի լարված հարաբերություններ:
Կարելի է ենթադրել, որ իրեն ակնհայտորեն անընդունելի իրավիճակում, ԱՄՆ-ը չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացման անգամ հնարավոր է հարաբերությունների սառեցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







