Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:16

Իրան-ամերիկյան հակամարտություն. սպառնալիք Հարավային Կովկասի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Իրան-ամերիկյան հակամարտություն. սպառնալիք Հարավային Կովկասի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ «Եթե ԱՄՆ-ն այևս ռազմական գործողություններ չիրականացնի Իրանի նկատմամբ, ապա մենք ևս նման գործողություններ չենք անի»:

Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված իր ուղերձում Իրանի հետ կապված իրավիճակի հարցով , ըստ էության, վերցրել է հաշտարար նոտա այն բանից հետո, երբ Թեհրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ԱՄՆ երկու ռազմաբազաների ուղղությամբ` ի պատասխան Քասեմ Սուլեյմանիի սպանության:

Նրա խոսքով «Որքանով մենք շարունակում ենք գնահատել իրանական ագրեսիայի պատասխանի տարբերակները, Միացյալ Նահանգներն ամիջապես կկիրառի լրացուցիչ կոշտ տնտեսական պատժամիջոցներ իրանական ռեժիմի դեմ: Այդ հզոր պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի Իրանը չի փոխի իր վարքը»:

Թրամփը նաև հասկացրեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության: Դրանով իսկ կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում մոտակա ժամանակահատվածում կողմերը հեռու կմնան ուժային գործողություններից միմյանց նկատմամբ: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ ներկա լիովին թույլ հաշտեցումը կտևի երկար:

Ամերիկա-իրանյան հակամարտությունն ոարդեն քառասուն տարի է` շարունակվում է` սկսած Իրանում 1979թ. հեղափոխությունից:

Վերջին 10-15 տարիներին այն այնքան է մոտեցել ճգնաժամային գծին, որ խոսքն արդեն գնում է երկու պետությունների ռազմական ուղղակի բախման մասին:

Եթե իրանական և ամերիկյան «բազեները» գերակշռեն «չափավորների» նկատմամբ, կարելի է սպասել ինչպես այդ երկրների միջև ուղղակի, այնպես էլ, ավելի հավանական է, անուղղակի ռազմական բախում: Օրինակ` խոսքը գնում է Իրաքում, Լիբանանում, Եմենում և արաբական որոշ երկրներում իրանամետ շիական ռազմական խմբավորումների մասին, որոնք կարող են հարձակման ենթարկել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները:

Իր հերթին Վաշինգտոնը կարող է հստակ ռմբակոծումների ենթարկել իարանական ռազմական օբյեկտները: Բացառված չեն ռազմական բախումները Օսմանյան և Պարսից ծոցում և, մասնավորապես, Օրմուզի նեղուցում: Ամերիկա-իրանյան ակնհայտ ռազմական հակադրությունը, անխոս, կհանգեցնի ոչ միայն Մերձավոր Արևելքում և Առաջավոր Ասիայում ընդհանուր իրավիճակի սրման և անկայունացման:

Այն կանդրադառնա նաև Իրանի հետ սահմանակից Հարավային Կովկասի և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության վրա:

Այս համատեքստում կարելի է համաձայնել ռուս նշանավոր քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովի հետ, ով պնդում է. «Իրավիճակը շատ վտանգավոր է Ղարաբաղյան հակամարտության համար, որտեղ պահպանվում է փխրուն հավասարակշռություն: Տարածաշրջանային պայթյունը կարող է խախտել փխրուն հավասարակշռությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Ցանկացած դեպքում ամերիկա-իրանյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի ներկա չեզոք դիրքորոշումը, ինչպես երևում է, միակ ճիշտ դիրքորոշումն է` հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամական հարևան պետություն է, տարածաշրջանային տերություն, իսկ ԱՄՆ-ն` աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+