Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

[ԶԼՄ] Ինչո՞ւ է Վրաստանում վարակվածների թիվն ավելի քիչ, քան ՀՀ-ում. Հ. Միքայելյան

[ԶԼՄ] Ինչո՞ւ է Վրաստանում վարակվածների թիվն ավելի քիչ, քան ՀՀ-ում. Հ. Միքայելյան

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ցածր թվին և ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը, որ դա երջանիկ պատահականություն է, նշել է, որ պետական կառավարման հարցում պատահականությունների հույսին չեն մնում, և ինքը չի կարծում, որ Վրաստանում էլ նման բան է տեղի ունեցել։

Ըստ Միքայելյանի՝ Վրաստանն ունի շատ ավելի ակտիվ կապեր Չինաստանի, Իտալիայի հետ, և դեպի Վրաստան եկող հոսքը բավականին մեծ է, մշակութային առանձնահատկություններն էլ շատ չեն։ «Հաշվարկ եմ արել և պատկերն այսպես է՝ եթե արտերկրից մարդիկ են գալիս և մնում հասարակության մեջ, ապա վիրուսի տարածումը կարող է տասնապատիկ ավելի արագ լինել։ Քանի որ Հայաստանը ուշ փակեց սահմանները, իսկ Վրաստանն ավելի վաղ էր դա արել, այդ 9 օրերի թողած ազդեցությունը բավականին մեծ է»-նշել է Միքայելյանը։

Միքայելյանի հավաստմամբ Հայաստանում թվի արագ աճի պատճառը երկրի  սահմանները ուշ փակելն էր, խնդիրները թերագնահատելն ու ուշացումով գործելը։ Ինչ վերաբերում է իշխանության կողմից առաջ քաշած այն թեզին, որ արտերկրում թվերը կեղծում են և գաղտնի պահվում, Միքայելյանի խոսքով նման տեսակետի համար չկա որևէ նախադրյալ։

«Կարևոր է վարակված և չվարակված մարդկանց հարաբերակցությունը թեստավորման խմբում, դա է ցույց տալիս, թե բնակչությունը որքանով է ընդգրկված թեստավորման մեջ։ Վրաստանում այդ հարաբերակացությունը մոտավորապես 30/1 է և սա բավական է, որ համավարակը կասեցվի։ Հայաստանում մի պահ թեստավորման աստիճանը մեծ էր, բայց հիմա հարաբերակցության թիվն իջել է, և սա վկայում է, որ մեզ մոտ չթեստավորված, չիմացած դեպքերի  շատ ավելի մեծ պատկեր կա»,-նշել է նա։

Դիտարկմանը, որ  հաճախ տեսակետ է հնչում, որ մեծ դեր ունի նաև քաղաքացիների՝ սոցիալական պատասխանատվության զգացումը, և հայերն ու վրացիները խնդիրը տարբեր կերպ են ընկալում, Միքայելյանը շեշտել է, որ  Վրաստանում բնակչության մշակութային առանձնահատկությունները Հայաստանից որևէ կերպ չեն տարբերվում։ «Տարբերությունը պետական կառավարման, քաղաքականության, իշխանության մոտեցման միջև է։ Հայաստանում անլրջություն է, որը գալիս է իշխանությունից»,-նշել է նա։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այսօր տարածաշրջանում կոլապսի առաջ կանգնած միակ երկիրն է, հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, հուլիսից երկիրը բաց կլինի նաև զբոսաշրջիկների համար, հարևան երկրներում ևս համեմատաբար հանդարտ իրավիճակ է, Միքայելյանը պատասխանել է. «Հայաստանում կարանտինը չեղարկվեց, բայց արտակարգ դրությունը շարունակվում է, Վրաստանում կարանտինը գործելու է, իսկ արտակարգ դրությունը վերանում է։ Ադրբեջանն ավելի շատ ռեսուրս ունի, որպեսզի վիրուսը հաղթահարի և ավելի շատ թեստավորում է անում, ուստի այնտեղ ավելի հեշտ է պայքար տարվում։ Թե որքան Հայաստանը կլինի այս ճգնաժամից ավելի տուժած, կարող ենք փաստել միայն այն դեպքում, երբ այս ամեն ինչն ավարտվի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+