Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Քերիմլիին, որը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից, մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 278.1 հոդվածով (իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ):
Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը Պետական անվտանգության ծառայությունում հարցաքննվել են նրանց նկատմամբ իրականացվող հետաքննության շրջանակներում:
Նշվում է, որ Քերիմլիի և Իբրահիմի խուզարկություններն ու հարցաքննությունները կապված են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամեզ Մեհտիևի նկատմամբ ՊԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի հետ: Մեհտիևը մեղադրվում է պետական իշխանության զավթմանն ուղղված գործողությունների, պետական դավաճանության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







