Բարձրագույն դատական խորհուրդը խիստ նկատողություն է հայտարարել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, տեղեկանում ենք Դատական իշխանությունից։
Նշվում է, որ ԲԴԽ-ն քննելով Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, որոշել է բավարարել այն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են արտահայտվել որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:






































