Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամի թեկնածուների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը։
Նա նշել է, որ բերման ենթարկվածների թիվը հայտնի չէ։
Լրագրող Լիա Սարգսյանը հայտնել է 10 անձի ձերբակալության մասին։
Ավելի վաղ Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խուզարկությունն ընթանում է դաշինքի ավագանու անդամի 3 թեկնածուի և մեկ համակրի տներում։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններոմ «Հաղթանակ» դաշինքն ստացել էր 31,9% (10 050 ձայն) և զբաղեցրել երկրորդ տեղը՝ զիջելով «Քաղաքացիական պայմանագրին»։




































