Երևանի Չեխովի փողոցի 47 շենքի մոտակայքում նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի ունեցած խուլիգանության դեպքով 4 անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա տեղեկությամբ՝ 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ՔԿ-ն Armenia Today-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարվա ժամկետով)։ Կատարվում է նախաքննություն, նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







