Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ 35-ամյա տղամարդը պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել: Լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և հոգեմետ դեղահաբեր: Ոստիկանությունը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:





































